Ստամբուլում պատրաստվում են քանդել Քամփ Արմեն հայկական ուսումնական կենտրոնը

[ A+ ] /[ A- ]

555f8f7e613ebb963891dbc0

Ստամբուլում պատրաստվում են քանդել 1962թ.-ին կառուցված հայ անապահով ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը՝ Քամփ Արմենը: Այս մասին ահազանգում են «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամներից Անուշ Քարազան Ասատուրյանը պատմեց, որ 1962թ.-ին հայ բողոքական եկեղեցին և կրթարանի հիմնադրամը՝ ստանալով անհրաժեշտ թույլտվությունը և վճարելով նախատեսված գինը, գնել է նշված հողատարածքը.

«Այդ տարածքն անապատացած էր ու երեխաները իրենք են հիմքը փորել, ավազ բերել, սածիլներ տնկել։ Ինչպես Հրանտ Դինքն էր ասում՝ որբ ու աղքատ երեխաները նախ իրենք իրենց համար մի տուն են ստեղծել, հետո մի ամբողջ քաղաքակրթություն»,- պատմեց Անուշ Քարազան Ասատուրյանը:

«Նոր Զարթոնքի» մեկ այլ անդամ Սայաթ Թեքիրը նշեց, որ Թուրքիան հիմա համաձայն է տրամադրել Քամփ Արմենի տարածքն իրենց միայն վարձակալության պայմանով.

«Սակայն մենք դրան համաձայն չենք, քանի որ ժամանակին տարածքը գնել են, դրա դիմաց վճարել են ու հիմա վարձակալության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Սայաթ Թեքիրը:

Բանախոսները նշեցին, որ հիմա շենքի տարածքում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Շենքի համար պայքարում է մոտ 1500 ակտիվ քաղաքացի:

Նրանք կոչ արեցին, բոլորին հնարավարության սահմաններում աջակցել իրենց պայքարին: