Սևակի դեպքը կանխամտածված սպանություն էր. թուրքական խորհրդարանի անդամներ

[ A+ ] /[ A- ]

HayNews.am

Սևակ Շահինի դեպքը սպանություն է»,-նման հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի անդամ, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներ Ալթան Թանն ու Սեբահաթ Թունջելը:

Սևակը սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին Սասունում տեղակայված թուրքական զորամասերից մեկում: Թեև պաշտոնական շրջանակները նշում էին, որ Սևակի մահվան պատճառը «դժբախտ պատահար է», սակայն բազում փաստերը ցույց են տալիս, որ դա եղել է կանխամտածված սպանություն ազգային հողի վրա:

Այսօր տեղի է ունեցել Սևակի սպանության գործով հերթական դատավարությունը, որին մասնակցել են տարբեր գործիչներ, այդ թվում նաև քուրդ պատգամավորները: Դատավարությունից առաջ խումբը հավաքվել է Դիարբեքիրի դատարանի առաջ, որտեղ էլ ընթանում է դատավարությունը:

«Կապ չունի հայ ես, քուրդ, թե թուրք, արդարությունը պետք է տիրի: Սա իսկական սպանություն է, ուրիշ ոչինչ»,-նշել են Թանն ու Թունջելը:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Ստամբուլի կենտրոնում շուրջ 500 հոգի բողոքի ցույց էին անցկացրել Սևակի հիշատակին, որի ժամանակ պարզել էին «Միլիտարիզմը սպանում է» գրությամբ պաստառ: Ցուցարարները բողոքում էին Սևակի սպանության գործով անցնող դատավարության ընթացքի և մարդասպանին կալանքի տակ չառնելու որոշման դեմ: Ցույցի կազմակերպիչն էր «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը: