Yerevan 19 Ocak Hrant Dink Anması

yerevan

Nor Zartonk’un Ermenistan temsilciliği öncülüğünde, Ermenistan’daki demokrasi güçleri 19 Ocak saat 17.00’da Yerevan’da Hrant Dink anması gerçekleştirecekler.

Հունվարի 19ին կլրանա պոլսահայ լրագրող, մտավորական Հրանտ Դինքի սպանության 9րդ տարին:

Հրանտը Թուրքիայում ազատության, խաղաղության և արդարության համար պայքարող այն անհատներից էր , ով իր կարճատև կյանքի և գործունեության ընթացքում հասցրեց հսկայական ներդրում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ արդյունքում ևս համալրելով այդ վճրագործության տրամաբանությամբ սպանված հայազգի մտավորականների շարքը:

Հրանտի դեմ կատարված հանցագործությունը մեր հասարակության կողմից մոռացության մատնելն անթույլատրելի է: Հրանտի հիշատակը վառ պահելու նպատակով, ի նշան խորհին երախտագիտության նրա անձնազոհ գործունեության հանդեպ՝ մեծապես կարևորում ենք Դինքի ունունով մեր մայրաքաղաքի փողոցներից մեկի անվանակոչումը: Ուստի բոլորին կոչ ենք անում հունվարի 19ին ժամը 5ին միանալ վերոնոշյալ նախաձեռնությանն ուղղված ստորագրահավաքին և Հրանտի հիշատակին նվիրված երթին: Մեկնարկելով Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ կանցկացվի ստորագրահավաքը, կքայլենք դեպի Հանրապետության հրապարակ և մեր երթը կեզրափակենք Դինքի հիշատակին նվիրված մոմավառությամբ:

Հրանտ ենք բոլորս: Հրանտի հիշատակին տուրք մատուցելը բոլորիս պարտքն է:

Երևանի քաղաքապետարան – հանրապետության հրապարակ
https://www.facebook.com/events/165861453782144/