Հայաստանը պետք է դադարեցնի եզդի իրավապաշտպանի հետապնդումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության և իրավունքների՝ վերջին տարիների ձեռքբերումները վտանգված են։ Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ կառավարության՝ քննադատությանն արձագանքելու տեսանկյունից։ Հատկապես կառավարության պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքների» և քննադաատության այլ ձևերի քրեականացումը ճնշում է խոսքի ազատությունն ու քաղաքական ընդդիմությունը»,- հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը։

Բենեթը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազության գրասենյակին՝ հանել Սաշիկ Սուլթանյանի դեմ ուղղված մեղադրանքները և չեղարկել «խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը»։

Հիշեցնենք՝ քաղտեխնոլոգ, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը իր հարցազրուցներից մեկում խոսել էր Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին, ԱԱԾ-ն սա որակել է որպես «ազգային թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»

Տե՛ս նաև․
Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ¢Õ¡Ö€Õ¤ Õ§ Õ­Õ¸Õ½Õ¥Õ¬ Õ­Õ¿Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶, Õ¥Õ©Õ¥ Õ¶Õ¸Ö€Õ´Õ¡Õ¿Õ«Õ¾ Õ°Õ¡Õµ Õ¹Õ¥Õ½
ԱԱԾ-ն շինծու մեղադրանքով վրեժխնդիր է լինում իրավապաշտպանից
Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ¡ÕºÖ€Õ¸Õ² Õ¥Õ¦Õ¤Õ«Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö‚Õ¶Ö„ Õ¹Õ¸Ö‚Õ¶Õ« Õ­Õ¸Õ½Õ¥Õ¬ Õ­Õ¿Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶
8 ժամ հարցաքննություն․ ԱԱԾ-ն հետապնդում է եզդիական կազմակերպության անդամներին
Õ€Õ¡Õµ Ö„Õ¡Õ²Õ¿Õ¥Õ­Õ¶Õ¸Õ¬Õ¸Õ£Õ¨ Õ½ÕºÕ¡Õ¼Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ§ Õ¥Õ¦Õ¤Õ« Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ«Õ¶

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 30-ին 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից ընդունված օրինագծով՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով»։ Հանրային գործունեություն այս դեպքում համարվում է լրագրողական, հրապարակախոսական գործունեությունը, ծառայողական պարտականությունների կատարումը, հանրային ծառայությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։

Արտատպուած՝ epress.am