Զորակցության ուղերձսոցիալիստական Կուբային

[ A+ ] /[ A- ]

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կուբայի հեղափոխությանը, Կուբայի ժողովրդին և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ, իրեն ժողովրդավարության օրրան հռչակած, բայց միևնույն ժամանակ իմպերիալիստական, ու համաշխարհային տեռորիզմի գլխավոր հովանավոր ԱՄՆ-ն, իր միայն բառերով դեմոկրատ նախագահի գլխավորությամբ, կրկին թիրախավորել է Ազատության կղզին՝ Կուբան։

Փոխվում են ժամանակները, բայց չի փոխվում հանցագործ ԱՄՆի ձեռագիրը, ինչպես Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Ուկրաինայում․․․, իսկ հիմա արդեն Կուբայում։ ԱՄՆ հատուկ ծառայությունները համագործակցելով Կուբա-ամերիկյան մաֆիայի և Կուբայի ռեակցիոն ուժերի հետ, կազմակերպում են ցույցեր երկրում, ստեղծելով «սոցիալական ընդվզման» կեղծ պատկեր և վանկարկելով հակակոմունիստական կարգախոսներ, կոչ են անում տապալել կառավարությանը: Այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ ընդունած բանաձևի ֆոնին, որով ամբողջ աշխարհը պահանջում է ԱՄՆից դադարեցնել Կուբայի հանցավոր և անօրինական շրջափակումը, ինչն էլ հենց պատճառ է Ազատության կղզում դեղորայքի, բուժսարքավորումների, հումքի, էներգիայի և ֆինանսական միջոցների դեֆիցիտի։

Իմպերիալիստների կեղծավորությունն ու սադրանքները հնարավոր չէ թաքցնել: Այս ամենին լծվում են նրանց սպասարկող սատելիտ լրատվամիջոցներն ու իրենց կեղծ քարոզչությամբ փորձում են վարկաբեկել Կուբայի իշխանություններին։ Նման եղկելի, զազրելի ու անմարդկային գրոհը Կուբայի հանդեպ կատարվում է «առաջադեմ» պետությունների լուռ համաձայնությամբ, որոնց քաղաքացիների կյանքերը Covid-19 ի ճիրաններից փրկելու համար Կուբան գործուղում էր իր լավագույն բժիշկներին։

Մենք կրկին հայտնում ենք մեր անվերապահ և եղբայրական համերաշխությունն ու զորակցությունը Կուբային, նրա ժողովրդին, կառավարությանը և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը: Կուբայի 1959թ ի հեղափոխության մեծ նվաճումները, կուբայական ժողովրդի օրինակելի պայքարը սոցիալիզմի կառուցման և ամրապնդման համար, ոգեշնչում է հայ աշխատավորներին ամբողջ աշխարհում: Կուբան միայնակ չէ, և նրա պայքարը հանուն սոցիալիզմի կրկին կպսակվի հաղթանակով, որը կլինի նաև աշխարհի միլիոնավոր աշխատավորների հաղթանակը։

Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն – Հայաստանի Կոմերիտական Միություն – Հայաստանի Սովետական Սպաների Միություն – Լիբանանի հայ Կոմունիստ Կուսակցություն – Լիբանանահայ Գրական Շրջանակ – Արգենտինահայ Մշակութային Միություն – Արգենտինահայ Մշակութային Միության Երիտասարդություն – Բուենոս Այրեսի «Հայ Ձայնը» ռադիոժամ – Բուենոս Այրեսի «Կիլիկիա» ռադիոժամ – Բուենոս Այրեսի «Նոր Սեւան» թերթ – Երջանիկ Ղազարյան, ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար – Մհեր Օհանյան, ՀՀ Կոմունիստական Կուսակցության Երիտասարդական Միության քարտուղար – Ռոմեն Քոզմոյան, ՀԽՍՀ Սփյուռքահայության կապի կոմիտեի փոխնախագահ, Հայաստան – Աշոտ Աբգարյան, Հայաստան – Ելենա Պարոնյան, Ռուսաստան – Միքայել Բադալյան, Ռուսաստան – Գասպար Տէրտէրեան, Լիբանան – Համօ Մոսկոֆեան, Լիբանան – Ռաֆֆի Քէուշկերեան, Լիբանան – Հովհաննես Փալանճեան, Լիբանան – Լուսինե Կարապետեան, Իսպանիա – Վիգեն Ժողովուրդեան, Ֆրանսա – Հայկ Մկրտիչեան, Ֆրանսա – Կրեկորիո Հայրապետեան, Արգենտինա – Ատրիան Լոմլոմճեան, Արգենտինա – Ատրինե Կասբարեան, Արգենտինա – Գարլոս Ակաժա, Արգենտինա –Ալեխանտրո Պուտանո Սերվերեան, Արգենտինա – Ռոբերտ Տեր Հարությունյան,Արգենտինա – Էմիլիանո Լոմլոմճեան, Արգենտինա

Արտատպուած՝ Նոր Սեւանէն