Õ”Õ¡Õ´Öƒ Ô±Ö€Õ´Õ¥Õ¶

Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակի արարողություններից՝ 2015-ի ապրիլի 24-ից մի քանի օր անց ստացանք Թուզլայի հայ մանուկների որբանոցի փլուզման լուրը: Բոլորս մեկ բռունցք էինք դարձել՝ պայքարելու ժխտողականության և կոտորածներով շարունակվող ցեղասպանության դեմ:

Արդեմ գրեթե 100 օր է՝ 1915թ-ի հայոց ցեղասպանությունից փրկված և այս հողում գոյատևել փորձող հայ մանուկների ջանքերով կառուցված Թուզլայի հայ որբանոցում՝ Քամփ Արմենում ենք: 1500-ից ավել հայ երեխաների քրտինքով կառուցված Քամփ Արմենը, որի ամեն քարը, ամեն ծառը հայ մանուկների փոքրիկ, բայց հմուտ ձեռքերի աշխատանքի արդյունքն է, այժմ կանգնած է կործանիչ մեքենաներին դեմ դիմաց:

Չնայած ցեղասպանությունից հետո չվերջացող ատելության քաղաքականությանը, չնայած բոլոր տարաձայնություններին, ճնշումներին և սպառնալիքներին՝ երեխաների ջանքով 1960-ականներին կառուցվել է Թուզլայի հայ որբանոցը՝ առանց որևէ պետական աջակցության:

Այս տարածքը, որն այսօր փորձում են քանդել և փոխարենը շքեղ առանձնատներ կառուցել, տառապանքներից և կորուստներից հետո դեռ հույսը չկորցրած որբ հայ երեխաների տնկած ծառերի պատմությունն ներկայացնում:

Õ”Õ¡Õ´Öƒ Ô±Ö€Õ´Õ¥Õ¶Õ¨ Õ´Õ¥Ö€ Õ¸Ö€Õ¢Õ¥Ö€Õ« Õ±Õ¥Õ¼Ö„Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¿Õ¶Õ¯Õ¡Õ® Õ®Õ¡Õ¼Õ¥Ö€Õ« Õ½Õ¿Õ¾Õ¥Ö€Õ¸Ö‚Õ´ Õ¡ÕºÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ® Õ€Ö€Õ¡Õ¶Õ¿ Ô´Õ«Õ¶Ö„Õ¨, Õ½ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ°Õ¡ÕµÕ¥Ö€Õ¨ Õ´Õ¥Õ¦ Õ¥Õ¶ Õ¾Õ½Õ¿Õ¡Õ°Õ¥Õ¬:
Չնայած բոլոր կորուստներին՝ Քամփ Արմենը մեր փայփայած հույսի, մեր ընդհանուր պատմության և անշուշտ գալիք ընդհանուր ապագայի հանգրվանն է:
Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր օժանդակում են մեր պայքարը հանուն մեր համատեղ անցյալի և ապագայի, տեր կանգնելու հայ որբերի՝ մեզ վստահած Քամփ Արմենին: