Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը

[ A+ ] /[ A- ]

13123_large

ankakh.com

Այսօր երեկոյան Ստամբուլում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը: Գալաթասարայի հրապարակում «Նոր Զարթոնք» հայկական միության կոչին միացած մի շարք հասարակական կազմակերպություններ հավաքվեցին միասին և երթով շարժվեցին դեպի Թաքսիմի հրապարակի կողմը: Նրանք իրենց ձեռքում ունեին 1915-ին սպանված հայ մտավորականների, ինչպես նաև Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի նկարները, ինչպես նաև կոչերով պաստառներ: Երթի ընթացքում թուրքական ոստիկանությունը խիստ հսոկողություն էր սահմանել և ուղեկցում էր շարասյանը, քանի որ տարածում հավաքվել էին նաև ազգայնական խմբավորումներ, որոնք փորձում էին հակահայկական ելույթներով ու կոչերով հանդես գալ: Սակայն, վերջիններիս չհաջողվեց խափանել միջոցառումը:

Խորհրդանշական ժամին` 19:15-ին, Ստամբուլի կենտորական Իսթիքլալ պողոտայի մուտքի մոտ սկսվեց հիշատակման գլխավոր միջոցառումը` մոմավառություն և ելույթներ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հիմնական արարողությունը, որին մասնակցելու են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների մեծաթիվ ներկայացուցիչներ: Ցեղասպանության ենթարկվածների թոռների և սփյուռքահայ հյուրերը մասնակցությամբ անցկացվելիք խորհրդանշական «Մաղթանքի ծառ» կանգնեցրեցին, որի վրա նրանք կապեցին փոքրիկ ժապավեններ` իրենց մաղթանքներով ու ցանկություններով: Միջոցառման հյուրերից մի քանիսը հանդես եկան ելույթներով` պատմելով ցեղասպանության զոհ գնացած կամ այդ տարիներին իրենց ինքնությունը և կրոնը փոխած հայ նախնիների մասին: Միջոցառումը անցավ շատ հուզիչ և իմաստալից: Մոտ 10 հազար հավաքվածները ծափահարություններով հարգեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը`ուրախություն հայտնելով, որ չնայած ամեն ինչի մենք այսօր բոլորս մեկ ենք և միասնական: