Թուրքիայի հայերը Էրդողանից ներողություն են պահանջել

[ A+ ] /[ A- ]

erdoğan-ntv-980x500

Ankakh

Օրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` հայկական ինքնությանը վիրավորող, խտրական արտահայտությունը բողոքի ցույցի են դուրս բերել տեղի հայությանը: «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը, մի խումբ հայեր, Ժողովուրդների դեմոկրատակա կուսակցության պաշտոնակատար անձինք հավաքվել են Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան շենքի առաջ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով խտրականության դեմ:

Հավաքվածները Էրդողանին անվանել են ատելության գլուխ` նրանից պահանջելով ներողություն խնդրել: «Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Սայաթ Թեքիրը իր խոսքում նշել է, որ Էրդողանը իր հնչեցրած արտահայտությամբ ատելության հանցանք է գործել: «Նման արտահայտությունները վնասում են Թուրքիայում խաղաղ միջավայրին: Մենք` որպես հայեր, ալևիներ, հրեաներ, գիտենք, թե նման խոսքերը ինչ հետևանքներ են ունենում: Այժմ մենք հավաքվել ենք այն տեղում, որտեղ սպանվեց Հրանտ Դինքը»,-նշել է Թեքիրը: