Սուրբ Հակոբ Հայկական Գերեզմանատուն. 1551-1939 թթ. Տապանաքար՝ Գեզի Զբոսայգում

[ A+ ] /[ A- ]

HayNews.am

«Նոր Զարթօնք» հայկական կազմակերպությունը, որը գործում է Թուրքիայում, նույնպես մասնակցել է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում շարունակվող հակակառավարական ցույցերին։

Հայկական կազմակերպության անդամները տապանաքար են տեղադրել Գեզի զբոսայգում, որի վրա գրված է. «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939 թթ»։

«Դուք գողացել եք մեր գերեզմանատունը, բայց չեք կարողանա գողանալ մեր զբոսայգին»,-գրված է քարի ներքևում ամրացված պաստառի վրա։

Նշենք, որ Գեզի զբոսայգու տարածքում եղել է հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որը 30-ական թվականների վերջին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացվել է և նրա տեղում կառուցվել է զբոսայգին ու նրան հարող շինությունները։

Armenpress.am
Allturkey.am
Aztag Daily